Ավելի քան 25 տարի առաջ, երբ բարերար և ձեռներեց Հրանտ Վարդանյանը հիմնադրեց «Գրանդ Տոբակո» ՀՁ ՍՊԸ-ն, նա ուներ երկու հիմնական առաքելություն՝ փրկել հայկական ծխախոտի մշակությունն ու ծխախոտի արտադրությունը Խորհրդային Միության փլուզման ժամանաշրջանում և աշխատատեղեր ստեղծել հազարավոր մարդկանց համար, քանի որ Հայաստանը հետխորհրդային ժամանակաշրջանում առերեսվել էր գործազրկության բարձր մակարդակի։
Արդյունքում «Գրանդ Տոբակո»-ի արագ աճը և ընդլայնումը շարժիչ և խթանող ուժ դարձան Հայաստանում բազմաթիվ արդյունաբերական արտադրությունների զարգացման համար:
Այսօր «Գրանդ Տոբակո»-ն, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ընկերությունների հետ միասին և իր ավելի քան 3600 աշխատակիցներով հանդիսանում է Հայաստանի ծխախոտի արտադրության շուկայի առաջատարը:
Մեր հաջորդ 10 տարիները նվիրված կլինեն պրեմիում դասի ծխախոտների արտադրությանը՝ հնարավորինս նվազեցնելով առողջության վրա ծխախոտի վնասակար ազդեցությունը: Մենք հսկայական ռեսուրսներ ենք ներդնում վնասի նվազեցման լուծումների մշակմանն ուղղված փորձերում և հասնում ենք լավ արդյունքների նորարարական ֆիլտրեր ստեղծելու միջոցով։ Ծխախոտի պատճառած վնասը նվազեցնելու մեր առաքելությունը շարունակում է մնալ մեր կարևորագույն մարտահրավերը: Մեր սպառողների գոհունակությունը մնում է մեր առաջնահերթությունը, քանի որ մենք անընդհատ նորարարությունների և փորձարկումների միջոցով մարտահրավերների ենք մղում ինքներս մեզ և մեր շարունակական ջանքերով ձգտում գերազանցության:
Այսպիսով, երբևէ կանգ չառնելով՝ մենք միշտ նորարարություններ ենք կիրառում մեր գործունեության մեջ, փորձարկում և ձգտում գերազանցության ամեն ինչում: