Մեր Արտադրությունը

Նարգիլեի Արտադրություն

Նարգիլեի համար նախատեսված ծխախոտի արտադրությունը հիմնվել է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ում 2016 թվականին:
Երկար փորձարկումներից հետո այսօր մեր Alkasar պորտֆոլիոյում հաշվվում է ավելի քան 28 տեսակ և 15 տեսակ Dark Line Diamant-ում:
Նարգիլեի համար նախատեսված մեր ծխախոտահումքը պատրաստված է ֆրանսիական և գերմանական ծագման լավագույն ծխախոտի տերևներից և հագեցած է բնական և հյութալի նուրբ եվրոպական բույրերով, որպեսզի նարգիլեի երկրպագուները կարողանան վայելել հագեցած, անզուգական և լիարժեք համն ու բույրը: Առաջարկվում են տարատեսակ մրգային, հատապտղային քաղցր համեր։ Արտադրանքը փաթեթավորված է գեղեցիկ և շատ պրակտիկ:
Մշտապես հետևելով ոլորտի նորություններին՝ քրտնաջան աշխատանքի շնորհիվ և նվիրյալ վարպետների օգնությամբ մենք նարգիլեի համար ստեղծում ենք անմոռանալի ծխախոտահումք, որը նպաստում է արդյունավետ լիցքաթափմանը։