Գաղտնիության Քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Այս կայքը ղեկավարվում է «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից:

Օգտագործելով այս կայքը, դուք ընդունում եք ստորև նշված «Գաղտնիության քաղաքականությունը»: Եթե համաձայն չեք տվյալ քաղաքականության հետ, ապա խնդրում ենք դադարեցնել կայքի օգտագործումը:

«Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 02216066, գրանցված հասցե՝ Հայաստան, Երևան, Շենգավիթ, Հրանտ Վարդանյան փողոց 22, 0061) պարտավորվում է ապահովել ձեր անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև գաղտնիությունը։

Ձեր անձնական տվյալների գաղտնիության ապահովումը մեզ համար կենսական նշանակություն ունի, և այդ հանգամանքով պայմանավորված՝ սույնով  բացահայտում ենք ընկերության կողմից տեղեկատվության օգտագործման կանոններն ու գործելակերպը: Ձեր կողմից մեզ տրամադրված ողջ տեղեկատվությունը ենթակա է «Գաղտնիության քաղաքականությամբ» մանրամասնորեն նկարագրված կանոններին և սկզբունքներին։

Նշենք, որ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը փոխկապակցված անձ է համարվում նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ ողջ «Գաղտնիության քաղաքականությունը» վերաբերում է նաև փոխկապակցված ընկերություններին։

«Գաղտնիության քաղաքականության» շրջանակը

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս «Գաղտնիության քաղաքականությունը»: Սույն գաղտնիության քաղաքականության և ձեր մասին մշակվող անձնական տվյալների վերաբերյալ բոլոր հարցերը, մեկնաբանությունները և հարցումները ընդունելի են մեր ընկերության կողմից։ Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օգտագործելով «Հետադարձ կապ» հրահանգը (https://www.grandtabak.com/):

Մենք կայքում տեղեկատվությունը հավաքում ենք տարբեր եղանակներով՝ մուտք, պայմաններ (cookies), կապ, աշխատանքի հնարավորություններ (Միացե՛ք մեր թիմին):

Ինչ վերաբերում է «Աշխատանքի հնարավորություններ»-ին, խնդրում ենք հաշվի առնել հետևյալը՝ Մի տրամադրեք մեզ այնպիսի տեղեկատվություն, որը ցանկանում եք գաղտնի պահել: Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության հասանելիությունը վերապահված է բացառապես սույն «Գաղտնիության քաղաքականությունում» նշված ընկերություններին, ինչպես նաև կայքի սպասարկումն իրականացնող անձանց։ Ընկերությունն ապահովում է այդ տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի չդարձնելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Եթե ցանկանում եք, որ Ընկերության կողմից հեռացվեն կամ փոփոխվեն ձեր կողմից ներկայացրած անձնական տվյալները, ապա կարող եք ուղարկել էլ․ հաղորդագրություն ՝ համապատասխան նշումով։ Մենք կարևորում ենք Ձեր իրավունքը։

Մենք կարող ենք հավաքել և օգտագործել անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները՝ անուն, ազգանուն, տարիք, կոնտակտային տվյալներ, Ձեր կողմից Ընկերության ապրանքների գնման կամ Ընկերության կողմից Ձեզ մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, մեզ հետ ձեր կապի մանրամասները, այս կայք Ձեր կողմից մուտք գործելու առնչությամբ տվյալներ, տեխնիկական տեղեկատվություն այս կայքի օգտագործման մասին, շուկայավարման և հաղորդակցության առնչությամբ տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է ֆինանսական կամ բանկային/վարկային քարտի առնչությամբ տեղեկատվությանը, խնդրում ենք նկատի ունենալ, որ ընկերությունը հասանելիություն չունի այդտեսակ անձնական տվյալներին: Այս հատվածով տեղեկատվության հասանելիությունը վերապահված է մեր կողմից վստահված, մասնագիտացված երրորդ անձանց, որոնք ապահովում են Ձեր կողմից վճարման կատարման գործընթացը։

 

Տարիքի հաստատման գործընթացը

ՀՀ օրենսդրության պահանջները հիմք ընդունելով՝ մենք պարտավոր ենք հաստատել ձեր տարիքը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք չեք կարող օգտվել այս կայքից, եթե ձեր տարիքը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Անձնական տվյալների պահպանման ժամկետը և սահմանափակումները

Մենք կպահպանենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների իրականացման համար, որոնց համար մենք հավաքել ենք դրանք: Որոշ դեպքերում, անհրաժեշտությունից ելնելով, մենք կարող ենք ձեր անձնական տվյալները պահել երկարաժամկետ:

Որոշ դեպքերում մենք կարող ենք անանուն դարձնել ձեր անձնական տվյալները՝ վիճակագրական կամ նմանատիպ նպատակներով:

Ձեր իրավունքները

Ցանկության դեպքում կարող եք կապվել մեզ հետ տեղեկատվության պահպանման ժամկետի մանրամասների համար և ուղղել ձեր հարցերը, նշել Ձեր անձնական տվյալներում ուղղումներ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև օգտվել օրենքով սահմանված այլ իրավունքներից:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի դարձնելը

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք ձեր անձնական տվյալները տրամադրել երրորդ անձանց բացառապես, եթե դա թույլատրված է կամ պահանջվում է օրենսդրությամբ:

Անվտանգություն

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ընկերությունը չի կարող 100% երաշխավորվել համացանցի կամ որևէ այլ միջոցով տվյալների փոխանցման անվտանգությունը, սակայն մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցները ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար:

Տեղեկատվության տիրապետողը

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն հավաքում է ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները սույն կայքի միջոցով և հանդիսանում է այս կայքում հավաքագրված տեղեկատվության տիրապետողը, օգտագործողը, տնօրինողը:

ՄԵԶ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՎ՝ ԴՈՒՔ ՄԵԶ ՀՍՏԱԿՈՐԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՔ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:

Հղումներ

Այս կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերի: Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք պատասխանատվություն չենք կրում նման այլ կայքերի գաղտնիության քաղաքականության համար: Ընկերությունն օգտագործում է այս կայքի միջոցով մեր կողմից հավաքագրված տեղեկատվությունը:

Փոփոխությունների մասին մեզ տեղեկացնելու պարտականությունը

Կարևոր է, որ ձեր մասին մեր ունեցած անձնական տվյալները լինեն ճշգրիտ և թարմացված: Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե ձեր անձնական տվյալներում լինեն փոփոխություններ մեզ հետ որոշակի հարաբերություններում գտնվելու ժամանակահատվածում:

Փոփոխություններ «Գաղտնիության քաղաքականության» մեջ

Ընկերությունն իրավունք ունի փոխել գաղտնիության քաղաքականությունը ցանկացած ժամանակ՝ տեղադրելով վերախմբագրմած տարբերակը սույն կայքում: Եթե համաձայն չեք գաղտնիության քաղաքականության կանոններում կատարված փոփոխությունների հետ, ապա ուղարկեք մեզ էլ. հաղորդագրություն՝ այդ մասին նշումով։ Համապատասխան փոփոխություններն այս կայքում տեղադրվելուց հետո, եթե շարունակում եք օգտվել կայքից՝ նշանակում է, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

Դուք ցանկացած ժամանակ ունեք հասանելիություն ձեր անձնական տվյալներին՝ ցանկացած ժամանակ կարող եք պահանջել հեռացնել Ձեր անձնական տվյալները կամ դրանցում կատարել փոփոխություններ՝ ուղարկելով մեզ էլ. հաղորդագրություն։

Գաղտնիության քաղաքականության թարմացում

Կայքի բնականոն գործունեությունն ապահովելու համար «Գաղտնիության քաղաքականության» դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները: