Մասիս Տոբակո
Որակյալ ծխախոտահումքը շատ կարևոր է որակյալ ծխախոտի համար:
Սկսած 2000 թվականից «Մասիս Տոբակո» ընկերությունը Հայաստանում հաջողությամբ զբաղվում է ծխախոտի աճեցմամբ՝ մատակարարման պայմանագրեր կնքելով ավելի քան 500 ֆերմերային տնտեսությունների հետ, վերջիններիս ապահովելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Ծխախոտի աճեցման մեր տեխնոլոգիական թիմը սկզբից մինչև վերջ վերահսկում է ծխախոտի աճեցման ողջ գործընթացը ՝ ընտրելով ծխախոտի ճիշտ սերմեր, ցանելով դրանք համապատասխան բնահողում, ապահովելով անհրաժեշտ պարարտանյութերով և վերջապես կազմակերպելով բերքահավաքի ու ֆերմենտացման գործընթացը մեր 204 ֆերմենտացիոն խցերում։
Հայկական ծխախոտը բացառապես օգտագործվում է մեր ընկերությունների կողմից:
Սովորաբար ծխախոտաբույսի աճեցումն առանձնապես ավելի դժվար չէ, քան մյուս գյուղատնտեսական մշակաբույսերը, իսկ ահա առանց մասնագիտացված սարքավորումների և ծխախոտի ֆերմենտացման խցերի մշակումը բավականին դժվար է:
Մենք ուրախ ենք, որ ծխախոտի աճեցումը կարևոր և դրական դեր է խաղում հայ գյուղացիների և բանվորների բարեկեցության մակարդակի բարձրացման մեջ։