Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ծխախոտի արտադրությունն ունի բարձր նորարարական մակարդակ և հագեցած է նորագույն սարքավորումներով: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը հաճախ ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների մեջ ոլորտում իր մրցակցային դիրքն ամրապնդելու համար:
Մեր պորտֆոլիոն պարունակում է տեղական շուկայում 90 տեսակի ծխախոտ և 200-ից ավելի արտահանվող տեսականի։ Եվ այս ամենը ստեղծվել է 25 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում։
Սակայն մենք երբեք կանգ չենք առնում և մշտապես կատարելագործվում ենք, կատարում փորձարկումներ և ձգտում կատարելության ամեն ինչում։
Մեր նվաճումները հնարավոր են դարձել բարձր նորարարական սարքավորումների և բարձրորակ հումքի շնորհիվ: Սարքավորումների արդյունավետության բարձրացումը նպաստում է արտադրողականության բարձրացմանը և տեխնիկական սպասարկման ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև թափոնների ծավալների կրճատմանը:
Արտադրական թափոները ամբողջությամբ վերամշակում են, որն էլ նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը:
Մենք կիրառում ենք վերլուծական մեթոդների լայն սպեկտր, մասնագիտացված լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկումներ սպառողական անվտանգության և արտադրանքի որակի բարձր չափորոշիչներն ապահովելու նպատակով։
Սիգարների արտադրությունը հիմնադրվել է ԻՄՏ-ում 2010 թվականից:
Դոմինիկյան Հանրապետությունից, Էկվադորից և Մեքսիկայից ծխախոտի տերևները սկզբում տեսակավորվում են ըստ գույնի, թնդության և առաձգականության: Այսօր ընկերությունն առաջարկում է ձեռքով փաթաթված պրեմիում դասի սիգարներ՝ տարբեր գնային սեգմենտներում, զանազան չափերի և համերի:
Նարգիլեի ծխախոտի արտադրությունը հիմնադրվել է 2016 թվականին ԻՄՏ-ում:
Երկար փորձարկումներից հետո այսօր մեր Alkasar պորտֆոլիոյում հաշվվում է ավելի քան 28 տեսակ և 15 տեսակ՝ Dark Line Diamant-ում:
Մշտապես հետևելով նորագույն միտումներին՝ քրտնաջան աշխատանքի շնորհիվ և նվիրյալ վարպետների օգնությամբ մենք նարգիլեի համար ստեղծում ենք հաճելի ծխվող խառնուրդ, որը նպաստում է լիարժեք լիցքաթափմանը։