Կորպորատիվ Արժեքներ և Մշակույթ

Մենք հավելյալ արժեք ենք ստեղծում Հայաստանի տնտեսության համար՝ մշտապես կենտրոնանալով սպառողների կարիքների վրա արժեքի, որակի և գոհունակության տեսանկյունից:
Մենք նաև բարձր կատարողական չափանիշներ ենք սահմանում մեզ համար և՛ որպես անհատներ, և՛ որպես թիմ, և ընդունում ենք, որ յուրաքանչյուր անհատ թիմին բերում է իր հեռանկարներն ու հնարավորությունները:
Մեր աշխատակիցների համար մենք ապահովում ենք անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ յուրաքանչյուր աշխատակցի մոտ պատասխանատվության զգացում դաստիարակելու համար։
Մենք պետք է վստահ լինենք, որ ծխախոտի աճեցումը կարևոր ու դրական դեր է կատարում հայ գյուղացիների ու բանվորների կենսագործունեության մեջ՝ նպաստելով նրանց բարեկեցության բարձրացմանը։
Շրջակա միջավայրի պահպանությունը նույնպես հանդիսանում է մեր ռազմավարության կարևորագույն մասը:

Corporate Values

Մենք փորձում ենք հոգ տանել շրջակա միջավայրի մասին՝ մեր արտադրությունը դարձնելով 100% անթափոն, վերամշակելով արտադրության բոլոր անպետք մնացորդները։ Մենք նաև ուշադիր հետևում ենք էլեկտրաէներգիայի սպառմանը՝ օգտագործելով այլընտրանքային աղբյուրներ։
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են կորպորատիվ էթիկան, թափանցիկությունը և կայունությունը:
Մենք սահմանել ենք էթիկական վարքագծի օրինակելի չափորոշիչներ ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ արտաքին կապերում:
Մեր քաղաքականությունը հիմնված է վստահության, թափանցիկության և հաշվետվողականության, վերահսկողության և էթիկական կորպորատիվ վարքագծի անփոփոխ սկզբունքների վրա:
Մենք բիզնեսը վարում ենք  ազնիվ, էթիկայի և օրենքի լիարժեք համապատասխանությամբ: 

Corporate Culture
կորպորատիվ արժեքներ և մշակույթ