Ավելի քան 25 տարի «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ների հետ միասին հանդիսանում է հայկական ծխախոտի շուկայում ամենախոշոր դերակատարը:
Գրանդ Տոբակո
1997 թվականին Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված «Գրանդ Տոբակո»-ն ունի երկարամյա պատմություն, որը սկիզբ է առնում 1924 թվականից: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանում հիմնադրվել է «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» արտադրական միավորումը, որի հիման վրա էլ ստեղծվել է «Գրանդ Տոբակո»-ն: Այդ ժամանակներից ի վեր հայկական ծխախոտը մեծ համբավ է վայելել և բարձր գնահատվել նախկին ԱՊՀ բոլոր երկրների ծխողների շրջանում։ Այսօր «Գրանդ Տոբակո»-ն հպարտորեն պահպանում է նախկին «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» ընկերության արժանի ժառանգորդի իր համբավը և նույնիսկ գերազանցում է նրան մի քանի անգամ իր հզորություններով:
Ինտերնեյշնլ Մասիս տաբակ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության ծխախոտի արտադրությունն ունի բարձր նորարարական մակարդակ և հագեցած է նորագույն սարքավորումներով: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը հաճախ ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների մեջ ոլորտում իր մրցակցային դիրքն ամրապնդելու համար:
Մասիս Տոբակո
2000 թվականին հիմնադրված «Մասիս Տոբակո» ընկերությունը հիմնականում զբաղվում է Հայաստանում ծխախոտահումքի աճեցմամբ։ Այսօր ավելի քան 500 ֆերմերային տնտեսություն զբաղվում է այս բիզնեսով և հանդիսանում «Գրանդ Տոբակո»-ի և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի տեղական ծխախոտահումքի էքսկլյուզիվ մատակարարը: