Գրանդ Տոբակո ՍՊԸ-ն հանդիսանում է ծխախոտի արտադրության առաջատարը Հայաստանում

grand-tobacco grand-tobacco

Գրանդ
Տոբակո

Դիտել Դիտել
masis-tobacco masis-tobacco

Մասիս
Տոբակո

Դիտել Դիտել
international-masis-tabak international-masis-tabak

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

Դիտել Դիտել

Ավելի քան 25 տարի «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ների հետ միասին հանդիսանում է հայկական ծխախոտի շուկայում ամենախոշոր դերակատարը:

Գրանդ Տոբակո

1997 թվականին Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված «Գրանդ Տոբակո»-ն ունի երկարամյա պատմություն, որը սկիզբ է առնում 1924 թվականից: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանում հիմնադրվել է «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» արտադրական միավորումը, որի հիման վրա էլ ստեղծվել է «Գրանդ Տոբակո»-ն: Այդ ժամանակներից ի վեր հայկական ծխախոտը մեծ համբավ է վայելել և բարձր գնահատվել նախկին ԱՊՀ բոլոր երկրների ծխողների շրջանում։ Այսօր «Գրանդ Տոբակո»-ն հպարտորեն պահպանում է նախկին «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» ընկերության արժանի ժառանգորդի իր համբավը և նույնիսկ գերազանցում է նրան մի քանի անգամ իր հզորություններով:

Կարդալ ավելին

Ինտերնեյշնլ Մասիս տաբակ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության ծխախոտի արտադրությունն ունի բարձր նորարարական մակարդակ և հագեցած է նորագույն սարքավորումներով: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը հաճախ ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների մեջ ոլորտում իր մրցակցային դիրքն ամրապնդելու համար:

Կարդալ ավելին

Մասիս Տոբակո

2000 թվականին հիմնադրված «Մասիս Տոբակո» ընկերությունը հիմնականում զբաղվում է Հայաստանում ծխախոտահումքի աճեցմամբ։ Այսօր ավելի քան 500 ֆերմերային տնտեսություն զբաղվում է այս բիզնեսով և հանդիսանում «Գրանդ Տոբակո»-ի և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի տեղական ծխախոտահումքի էքսկլյուզիվ մատակարարը:

Կարդալ ավելին

3600

ԳՏ-ի, ԻՄՏ-ի և ՄՏ-ի աշխատակիցները

10

Առաջատար ապրանքանիշեր

12

Արտադրական օբյեկտներ

  • 4 ծխախոտահումքի կտրտման արտադրամաս
  • 4 ծխախոտի պատրաստման արտադրամաս
  • 1 ֆիլտրի արտադրություն
  • 1 սիգարի արտադրություն
  • 1 շիշայի արտադրություն
  • 1 ծխախոտահումքի ջղազրկման արտադրամաս

500

ֆերեմերային պայմանագրեր ՄՏ-ի հետ

Ունենալով 3600 աշխատող 3 գործարաններում («Գրանդ Հոլդինգ»-ի ընդհանուր թվով 10 հազար աշխատողներից)՝ մենք Հայաստանի ամենախոշոր հարկատուն, ամենախոշոր արտահանողն ու ամենամեծ գործատուն ենք։

Նորագույն սարքավորումների և ամենաբարձր որակի նյութերի օգտագործման շնորհիվ մեր գործարաններն արտադրում են այնպիսի հայտնի ապրանքանիշերի լայն տեսականի, ինչպիսիք են Ararat Exclusive-ը, Akhtamar Original-ը, Garni Premium Blue-ն, Black Tip Slim Size-ը, Vip Blue-ն, Classic Ultima-ն և շատ ուրիշները:

IMT-ի մասին

2010 թվականից ԻՄՏ-ն սկսել է սիգարների արտադրություն:

Այսօր Ընկերությունն առաջարկում է տարբեր տեսակների բարձրորակ, ծխախոտահումքի ամբողջական տերևներից պատրաստված սիգարներ:

Կարդալ ավելին