Ծխախոտի արտադրություն
«Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններն ունեն 4 տերևային ծխախոտի կտրտման արտադրություն և 4 ծխախոտի արտադրություն:
Մեր պորտֆոլիոն կազմում են տեղական շուկայի 90 տեսակի ծխախոտներ և արտահանման ավելի քան 200 տեսականի։ Այս ամենը ձեռք է բերվել 25 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում։
Այնուհանդերձ, մենք երբեք կանգ չենք առնում և մշտապես կատարելագործվում ենք, կատարում փորձարկումներ և ձգտում կատարելության ամեն ինչում։ Ծխախոտահումքի լավագույն տեսակները ձեռք են բերվում բոլոր մայրցամաքներից մեր մասնագետների խիստ հսկողության ներքո: Խառնուրդներ պատրաստող մեր վարպետները ջանքեր են գործադրում յուրաքանչյուր ծխախոտի համար համապատասխան ծխախոտի խառնուրդ ստեղծելու համար և անում են ամեն հնարավորն ընտրված ծխախոտի տեսակների կայունությունը պահպանելու համար:
Սարքավորումների արդյունավետության բարձրացումը նպաստում է արտադրողականության բարձրացմանը և տեխնիկական սպասարկման ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև թափոնների ծավալների կրճատմանը:
Արտադրական թափոններն ամբողջությամբ վերամշակվում են, որն էլ նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը:
Մենք կիրառում ենք վերլուծական մեթոդների լայն սպեկտր, մասնագիտացված լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկումներ սպառողական անվտանգության և արտադրանքի որակի բարձր չափորոշիչներն ապահովելու նպատակով։