Մեր Մասին

Գրանդ հոլդինգ, гранд тобако ереван, grand tobacco

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» - «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» - «ԵՐԵՎԱՆԻ ԾԽԱԽՈՏԻ ԿՈՄԲԻՆԱՏ»
100-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ծխախոտի մշակությամբ զբաղվել են XIX դ. սկզբից, սակայն ծխախոտագործությունը արագ տեմպերով սկսել է զարգանալ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո։  1924 թ. հիմնադրվեց Երևանի ծխախոտի կոմբինատը՝ Հայկոոպ  սպառողական ընկերության հիմքի վրա։

Մինչև 1948 թ․ Երևանի ծխախոտի կոմբինատը արտադրում էր միայն գլանակ և ծխախոտ։ 1948 թ․ մեկնարկեց ֆիլտրով և առանց ֆիլտրի սիգարետների արտադրությունը, իսկ 1960-ականների կեսերից ԽՍՀՄ-ում առաջին անգամ կազմակերպվեց ացետատային ֆիլտրերի արտադրություն Երևանի ծխախոտի կոմբինատում։

Կարդալ ավելին >

3600

GT-ի, IMT-ի և MT-ի աշխատակիցները

ծխախոտ, армянский табак, armenia tobacco

10

Առաջատար ապրանքանիշեր

հայկական ծխախոտի արտադրություն, Armenian tobacco, армянский табак призводство

12

Արտադրական օբյեկտներ

  • 4 ծխախոտահումքի կտրտման արտադրամաս
  • 4 ծխախոտի պատրաստման արտադրամաս
  • 1 ֆիլտրի արտադրություն
  • 1 սիգարի արտադրություն
  • 1 շիշայի արտադրություն
  • 1 ծխախոտահումքի ջղազրկման արտադրամաս
  •  

500

ֆերեմերային պայմանագրեր ՄՏ-ի հետ

Հրանտ Վարդանյան

«Գրանդ Տոբակո» ընկերության հիմնադիր

 «Գրանդ Տոբակո» ընկերությունը հիմնադրել է բարերար և գործարար Հրանտ Վարդանյանը։ 1974 թվականից աշխատելով «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» արտադրական միավորումում՝ նա ձեռք է բերել ոլորտում անգնահատելի գիտելիքներ ու փորձ: Արդյունքում Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում նրան հաջողվեց փրկել հայկական ծխախոտագործությունը ու ծխախոտի արտադրությունը։  

Վարդանյանների ընտանիքի ջանքերի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Գրանդ Տոբակո», «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններն այսօր դարձել են Հայաստանի տնտեսության հիմնաքարը։

ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ը ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Նա կդառնար 75 տարեկան: Եվ ի՞նչ իմանար, որ փորձություններով լի իր անձնուրաց կյանքը մի օր լեգենդ է դառնալու: Արտաքուստ հանգիստ, զուսպ և համարձակ ձեռնարկումներով, ազգային ու պետական մտածողության ամբողջությամբ ապրեց ու հավերժացավ Հրանտ Վարդանյանը:

Մեծատառով մարդ, որը սկիզբ դրեց տեղական արտադրությանը, ջերմեռանդ հանդես եկավ հարկային պարտականությունները լիարժեք կատարելու դիրքերից,  որովհետև հասկանում էր պետության հզորացման կարևորության մասին:

Նա արեց ամեն ինչ, որպեսզի հայ մարդը իր հողի և հայրենիքի վրա կայուն զբաղմունք ու աշխատանք ունենա, քանզի հասկանում էր, որ հայրենիքից դուրս և ոչ մի հայ լիարժեք երջանիկ չի կարող լինել:

Հրանտ Վարդանյանը  առաջինը հասկացավ, որ Հայաստանում անհրաժեշտ մտավոր, կադրային ու արտադրական ներուժ կա՝ ներքին և արտաքին շուկաներում մրցելու համար:

Նա մյուս արտադրողների համար օրինակ դարձավ և իր գործունեությամբ ապացուցեց, որ զանգվածային գործազրկության, արտագաղթի և շրջափակման պայմաններում, հայ ազգը ոչ միայն կարող է աշխատել, որակով արտադրանք տալ, իր երկրում արժանապատվորեն ապրել, այլև իր արտադրանքը արտահանել ու այլ երկրներում բազմամիլիոնանոց շուկաներ գրավել:

Մեծ գործարարը իր գործերով ապացուցեց, որ հայ մարդը կարող է, ի վիճակի է հասնել իր նպատակին և արժանի է ավելիին:

Այսօր Հրանտ Վարդանյանի հիշատակը վառ են պահում նրա զավակները ու թոռները, և նրա հիմնադրած ընկերությունների խումբը` Գրանդ Հոլդինգի կազմում, Հանրապետության ամենախոշոր հարկատուն է, առաջինը՝ պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով ու աշխատատեղերի քանակով:

Հրանտ Վարդանյանը ապրեց հետաքրքիր և բեղմնավոր կյանքով ու թողեց բարի հիշատակ: Կարևորը, որ թողնես բարի հիշատակ, այնպիսին, ինչպիսին թողել է հայտնի գործարարը, իր պետության քաղաքացին, հայրենասերը ու պարզապես շիտակ հայ մարդը, որի երկրային ուղին ընդհատվեց 10 տարի առաջ:

Երանի թե ապրեր, ապրեր իր համար, ապրեր բոլորիս համար:

Grand Tobacco, International Masis Tabak, Masis Tobacco

2000 թվականին հիմնադրված «Մասիս Տոբակո» -ն հիմնականում զբաղվում է Հայաստանում ծխախոտահումքի աճեցմամբ։ Այսօր ավելի քան 500 ֆերմերային տնտեսություն զբաղվում է այս բիզնեսով և հանդիսանում ԳՏ-ի և ԻՄՏ-ի տեղական ծխախոտահումքի էքսկլյուզիվ մատակարարը:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ծխախոտի արտադրությունն ունի բարձր նորարարական մակարդակ և հագեցված է նորագույն սարքավորումներով: ԻՄՏ-ն հաճախ ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների մեջ՝ ոլորտում իր մրցակցային դիրքն ամրապնդելու նպատակով:

Այսօրվա դրությամբ բոլոր երեք ընկերություններում հաշվվում է ընդհանուր առմամբ 4 ծխախոտի կտրտման արտադրամաս, 4 ծխախոտի արտադրման արտադրամաս, ֆիլտրերի արտադրության տեղամաս և ծխախոտի ջղազրկման  հոսքագիծ։ Հայտնի ապրանքանիշերի արտադրանքի լայն տեսականի թողարկելու համար մեր գործարաններում օգտագործվում են նորագույն սարքավորումներ և բարձորակ հումքեր։