Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Նախասրահի աշխատակցուհի

Աշխատանքի նկարագիր

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում մինչև 40 տարեկան,  միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ անձանց՝ Ընկերության նախասրահում, ներքին վերահսկողության ծառայությունում աշխատելու համար:
Աշխատանքը հերթափոխային է:

Պահանջվող որակավորում

- Բարձրագույն կրթություն
- Ցանկալի է անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Գրագետ գրելու, մտքերը ճիշտ ձևակերպելու հմտություն
- Մանրուքներ նկատելու հմտություն
- Թիմում կիրթ աշխատելու հմտություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Մարդկանց հետ հաղորդակցվելու և աշխատելու կարողություն
- Տրամաբանություն, ուշադրություն  

Պարտականություններ

- Ներքին վերահսկողության ծառայության աշխատանքների կատարում:

Դիմելու գործընթացը

Ձեր անձնական տվյալները միայն հայերեն լեզվով և լուսանկարով պետք է ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք ներկայանալ կադրերի բաժին` ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 լուսանկար, աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/: 

Նամակի վերնագրում նշել ՙՙՆախասրահի աշխատակցուհի՚՚

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է 
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների,փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:
Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Բացման ամսաթիվ

2019-09-17
 

Փակման ամսաթիվ

2019-09-30

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-20-42
Վեբ Կայք: www.imt.am
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us