Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Հերթափոխի պետ

Աշխատանքի նկարագիր

՛՛Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ՛՛ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն տեխնիկական, տնտեսագիտական կրթությամբ անձանց՝ արտադրամասում հերթափոխի պետ աշխատելու համար:

Աշխատանքը հերթափոխային է:

Ընկերությունը գտնվում է Մասիս քաղաքում: Երևանից գործարան հասնում են 15-20 րոպեում: Ընկերության երևանաբնակ աշխատակիցները օգտվում են Ընկերության Երևան-Մասիս-Երևան անվճար ծառայողական ավտոբուսից:

Պահանջվող որակավորում


- Մարդկանց ղեկավարելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ
- Հաղորդակցվելու կարողություն
- Վերլուծելու, տրամաբանելու ունակություն
- Մարդկանց հետ աշխատելու կարողություն

Պարտականություններ

- արտադրության աշխատանքների վերաբերյալ հանձնարարություններ տալ հերթափոխի աշխատողներին 
- հերթափոխի անձնակազմից պահանջել արտադրական խնդիրների կատարում
- հաշվետու լինել հերթափոխի ժամանակ թողարկվող արտադրանքի, արդյունքների և որակի համար 
- հաշվետվություն ներկայացնել արտադրամասի պետին 
- հսկել հերթափոխի աշխատողների կողմից կարգ ու կանոնի պահպանմանը 
- ղեկավարի կարգադրությամբ կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ  

Դիմելու գործընթացը

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները միայն հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ՍՊ Ընկերության կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

,,Ինտերնեյշնլ Մասիս Տաբակՙՙ ՍՊ Ընկերությունը գտնվում է Մասիս քաղաքում: Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում: Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:

Նամակի վերնագրում նշել "Հերթափոխի պետ"

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

Բացման ամսաթիվ

2018-08-29
 

Փակման ամսաթիվ

2018-10-15

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-20-42
Վեբ Կայք: www.imt.am
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us