Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

1C-Ի ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

Աշխատանքի նկարագիր

<<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> ՍՊԸ աշխատանքի է հրավիրում մինչև 40 տարեկան փորձառու ծրագրավորողների՝ 1C ծրագրի 8.3 տարբերակով աշխատելու համար:
 
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:

Պահանջվող որակավորում

  •         1C ծրագրով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  •         1C ծրագրավորման լեզուների իմացություն
  •          Ծրագրային ապահովման մշակման, թեստավորման և ներդրման ստանդարտների իմացություն
  •         Հաշվապահական հաշվառման իմացություն
  •         Այլ ինֆորմացիոն համակարգերի հետ ինտեգրման մեխանիզմների մշակում
  •         Ճկուն մտածելակերպ
  •         Թիմում աշխատելու ունակություն
  •         Պարտաճանաչություն

Պարտականություններ

  •          1C համակարգի բոլոր մոդուլների համար կոնֆիգուրացիայի լրամշակում, <<զրոյից>> կոնֆիգուրացիայի ստեղծում:
  •          Տիպային և ոչ տիպային կոնֆիգուրացիաների լրամշակում և մշակում:
  •          Կոնֆիգուրացիաների բարելավումներ /պահեստ, կադրերի բաժին, հաշվապահություն և այլն/:
  •         1C համակարգի մոնիթորինգի և անսարքությունների շտկման և կարգավորման աշխատանքների իրականացում
  •          Այլ ինֆորմացիոն համակարգերի հետ ինտեգրման մեխանիզմների մշակում

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք ուղարկել CV-ները /միայն հայերեն լեզվով/ hr@grandmaster.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Կարող եք նաև ներկայանալ ընկերության կադրերի բաժին /Հրանտ Վարդանյան 8/՝  ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափսի լուսանկար, անձնագիր և սոցիալական  քարտ: Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
 
Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան - Մասիս - Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
 
Խնդրում ենք զանգահարել միայն աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00՝ հստակ նշելով, թե ինչ պաշտոնի համար եք դիմում:

Բացման ամսաթիվ

2019-10-31
 

Փակման ամսաթիվ

2019-12-30

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Գրանդ Մաստեր” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-16-21, 091-00-35-56
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@grandmaster.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us