Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Կոմերցիոն բաժնի աշխատակից

Աշխատանքի նկարագիր

"Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում մինչև 35 տարեկան բարձրագույն կրթությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ անձանց ` Ընկերության կոմերցիոն բաժնում աշխատելու համար:

Պահանջվող որակավորում

- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն  (գրավոր և բանավոր)
- Գործարար նամակագրության և հեռախոսազրույց վարելու հմտություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություն:

Պարտականություններ

- Գործարար նամակագրության վարում
- Գործարար հեռախոսազրույցների վարում
- Թարգմանությունների կատարում:

Դիմելու գործընթացը

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

Նամակի վերնագրում նշել ՙՙկոմերցիոն բաժնի աշխատակից՚՚:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է
1.Կայուն աշխատանք
2.Կայուն աշխատավարձ
3.Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4.Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:

Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Բացման ամսաթիվ

2019-11-21
 

Փակման ամսաթիվ

2019-12-10

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հասցե: ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 10
Հեռախոսահամար: +374 236-4-20-42,+374 94 144197, +374 91 013874
Վեբ Կայք: www.imt.am
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us