Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Աշխատանքի անվտանգության ճարտարագետ

Աշխատանքի նկարագիր

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն տեխնիկական կրթությամբ անձանց` աշխատանքի անվտանգության ճարտարագետի հաստիքը համալրելու նպատակով:

Պահանջվող որակավորում

- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Աշխատանքի անվտանգության ճարտարագետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Օտար լեզուների իմացություն
- Համակարգչային ծրագրերի տիրապետում (MS Office փաթեթ)
- Կիրթ արտահայտվելու ունակություն
- Կառավարելու հմտություն
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն
- Մարդկանց հետ աշխատելու ունակություն:

Պարտականություններ

- Նոր ընդունված աշխատողների աշխատանքի անվտանգության հրահանգավորում
- Ընկերության աշխատողների պարբերական հրահանգավորումներ ըստ հաստատված ժամանակացույցերի
- Հրահանգավորման մատյանների վարում
- Աշխատանքի անվտանգության փաստաթղթերի պատրաստում:

Դիմելու գործընթացը

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները միայն հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ՍՊ Ընկերության կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

Նամակի վերնագրում նշել ՙՙԱշխատանքի անվտանգության ճարտարագետ ՚՚:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է
1.Կայուն աշխատանք
2.Կայուն աշխատավարձ
3.Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4.Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:

Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Բացման ամսաթիվ

2019-11-02
 

Փակման ամսաթիվ

2019-11-30

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հասցե: ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 10
Հեռախոսահամար: +374 236-4-20-42,+374 94 144197, +374 91 013874
Վեբ Կայք: www.imt.am
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us