Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Գանձապահ

Աշխատանքի նկարագիր

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում երևանաբնակ իգական սեռի անձանց գանձապահի հաստիքը համալրելու նպատակով:
Աշխատանքային փորձը պարտադիր է:
Աշխատանքը հերթափոխային է:

Պահանջվող որակավորում

- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
- Բարեհամբույր և համբերատար աշխատելու կարողություն 
- Ժամանակի կառավարման հմտություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Աշխատանքի նկատմամբ պատասխանատվության զգացում:

Պարտականություններ

- Հաճախորդների սպասարկում
- Վճարումների ընդունում POS տերմինալով:

Դիմելու գործընթացը

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

Նամակի վերնագրում նշել ՙՙԳանձապահ՚՚:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է 
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների,փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:

Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Բացման ամսաթիվ

2019-08-16
 

Փակման ամսաթիվ

2019-09-05

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-20-42
Վեբ Կայք: www.imt.am
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us