Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Համակարգչային սպասարկման մասնագետ

Աշխատանքի նկարագիր

§Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ¦ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում համակարգչային սպասարկման բաժնի մասնագետների:
Աշխատանքային փորձը ցանկալի է: 

Պահանջվող որակավորում

- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ՏՏ ոլորտում)
- Մարդկանց հետ կիրթ հաղորդակցվելու կարողություն
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
- Վերլուծելու, մանրուքներ նկատելու կարողություն
- Ուշադրություն, տրամաբանություն:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
- Microsoft Windowa 7, 8, 10
- Microsoft Windows Server 2003/2008/2012
- Network LAN, WAN, Wi Fi, NAT, ROUTING, DHCP/DNS.

Պարտականություններ

- Համակարգիչների (սերվերների) օպերացիոն համակարգերի սպասարկում
- Համակարգչային տեխնիկայի պրոֆիլակտիկ սպասարկում
- Կազմակերպության ցանցի և համակարգչային տեխնիկայի վերահսկում
- Անխափան աշխատանքի ապահովում
- ՏՏ ոլորտում բոլոր նորամուծությունների տեղեկատվության տիրապետում և անհրաժեշտության դեպքում իրականացում:

Դիմելու գործընթացը

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

Նամակի վերնագրում նշել §Համակարգչային սպասարկման մասնագետ¦:
Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

§Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ¦ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է
1.Կայուն աշխատանք
2.Կայուն աշխատավարձ
3.Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4.Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

§Ինտերնեյշնլ Մասիս ¦ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:

Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Բացման ամսաթիվ

2019-06-07
 

Փակման ամսաթիվ

2019-06-30

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-20-42
Վեբ Կայք: www.imt.am
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us