Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Հսկիչ-տաբելավար

Աշխատանքի նկարագիր

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում աշխատաժամանակի տեղեկագրեր վարելու հմտությամբ անձանց՝ Ընկերության կադրերի բաժնում տաբելավար աշխատելու համար:
Աշխատանքային փորձը պարտադիր է: 
Աշխատանքը հերթափոխային է:



Պահանջվող որակավորում


-Մարդկանց հետ կիրթ հաղորդակցվելու կարողություն
-Թիմային աշխատանքի հմտություն
-Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
-Ժամանակի կառավարման հմտություն
-Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
-Վերլուծելու, մանրուքներ նկատելու կարողություն
-Ուշադրություն, տրամաբանություն:

Պարտականություններ

- Տվյալների մուտքագրում
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարում
- Այլ փաստաթղթերի համակարգում:




Դիմելու գործընթացը


Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

Նամակի վերնագրում նշել ՙՙՀսկիչ-տաբելավար՚՚:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է
1.Կայուն աշխատանք
2.Կայուն աշխատավարձ
3.Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4.Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:

Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Բացման ամսաթիվ

2019-06-05
 

Փակման ամսաթիվ

2019-06-30

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-20-42
Վեբ Կայք: www.imt.am
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us