Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԷԼԵԿՏՐԻԿ

Աշխատանքի նկարագիր

<<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>>  ընկերությունն աշխատանքի է հրավիրում մինչև 55 տարեկան անձանց`  բարձրավոլտ ենթակայանի էլեկտրիկի թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքը հերթափոխային է և  վեցօրյա գրաֆիկով:

Պահանջվող որակավորում

  •  Կրթություն՝  համապատասխան մասնագիտացմամբ:
  • Բարձրավոլտ ենթակայանների հետ աշխատանքային փորձ:
  • Արտադրական հաստոցների հետ աշխատելու փորձ:
  • Անհրաժեշտ գործիքներով աշխատելու փորձ:
  • Համակարգչային գիտելիքների առկայություն:
  • Մասնագիտական աճի ձգտում:
  • Պատասխանատվության մեծ զգացում:
  • Ինժեներական մտքի զարգացման պատրաստակամություն:

Պարտականություններ

  • Արտադրական հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում և հսկողություն:
  • Պրոֆիլակտիկ պարբերական ախտորոշման իրականացում՝ խնդիրների կանխատեսման և կանխարգելման նպատակով:
  • Նոր հաստոցների և սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում:
  • Անհրաժեշտության դեպքում սարքավորումների ապամոնտաժում:
  • Հաստոցների և սարքավորումների միկրոսխեմաների վերանորոգում:
  • Արտադրական հաստոցների մասնակի ավտոմատացում:
  • Հոսանքի մատակարարման անվտանգության ապահովում:
Իրականացվող աշխատանքների մեծ հետևողականություն:

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք ուղարկել CV-ները /միայն հայերեն լեզվով/ hr@grandmaster.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Կարող եք նաև ներկայանալ ընկերության կադրերի բաժին /Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8/՝  ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափսի լուսանկար, անձնագիր և սոցիալական  քարտ: Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան - Մասիս - Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

Խնդրում ենք զանգահարել միայն աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00՝ հստակ նշելով, թե ինչ պաշտոնի համար եք դիմում:

Բացման ամսաթիվ

2019-05-24
 

Փակման ամսաթիվ

2019-11-24

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Գրանդ Մաստեր” ՍՊԸ
Հեռախոսահամար: 010-44-69-45, 099-44-69-45
Հասցե: Արարատի մարզ, ք.Մասիս, Հրանտ Վարդանյան 8
Էլ.հասցե: hr@grandmaster.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us