Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Կադրերի բաժնի մասնագետ

Աշխատանքի նկարագիր

՚՚Ինտերնեյշնլ Մասիս Տաբակՙՙ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում մինչև 35 տարեկան, բարձրագույն կրթությամբ  անձանց՝ Ընկերության կադրերի բաժնում աշխատելու համար:
Աշխատանքային փորձը պարտադիր է:

Պահանջվող որակավորում

-Համակարգչային և 1C ծրագրերի իմացություն
-Մարդկանց հետ կիրթ հաղորդակցվելու կարողություն
-Թիմային աշխատանքի հմտություն
-Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
-Ժամանակի կառավարման հմտություն
-Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
-Վերլուծելու, մանրուքներ նկատելու կարողություն
-Ուշադրություն, տրամաբանություն

Պարտականություններ

-Տվյալների մուտքագրում
-Անձնական գործերի կազմում
-Այլ փաստաթղթերի համակարգում
-Հրամանների, պայմանագրերի կազմում

Դիմելու գործընթացը

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները միայն հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ ՚՚Ինտերնեյշնլ Մասիս Տաբակՙՙ ՍՊ Ընկերության կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 գունավոր լուսանկար:

՚՚Ինտերնեյշնլ Մասիս Տաբակՙՙ ՍՊ Ընկերությունը գտնվում է Մասիս քաղաքում: Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում: Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:  

Նամակի վերնագրում նշել՚՚Կադրերի բաժնի մասնագետՙՙ:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

Բացման ամսաթիվ

2018-11-05
 

Փակման ամսաթիվ

2018-11-30

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-20-42
Վեբ Կայք: www.imt.am
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us