Job Description
Հաստիքի անվանում
ԷԼԵԿՏՐԻԿԱշխատանքի նկարագիր
<<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում մինչև 55 տարեկան անձանց` էլեկտրիկի թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքը հերթափոխային է և վեցօրյա գրաֆիկով:
Պահանջվող որակավորում
- Կրթություն՝ համապատասխան մասնագիտացմամբ:
- Արտադրական հաստոցների հետ աշխատելու փորձ:
- Անհրաժեշտ գործիքներով աշխատելու փորձ:
- Համակարգչային գիտելիքների առկայություն:
- Մասնագիտական աճի ձգտում:
- Պատասխանատվության մեծ զգացում:
- Ինժեներական մտքի զարգացման պատրաստակամություն:
Պարտականություններ
- Արտադրական հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում և հսկողություն:
- Պրոֆիլակտիկ պարբերական ախտորոշման իրականացում՝ խնդիրների կանխատեսման և կանխարգելման նպատակով:
- Նոր հաստոցների և սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում:
- Անհրաժեշտության դեպքում սարքավորումների ապամոնտաժում:
- Հաստոցների և սարքավորումների միկրոսխեմաների վերանորոգում:
- Արտադրական հաստոցների մասնակի ավտոմատացում:
- Հոսանքի մատակարարման անվտանգության ապահովում:
- Իրականացվող աշխատանքների մեծ հետևողականություն:
Դիմելու գործընթացը
Խնդրում ենք ուղարկել CV-ները /միայն հայերեն լեզվով/ hr@grandmaster.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Կարող եք նաև ներկայանալ ընկերության կադրերի բաժին /Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8/՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափսի լուսանկար, անձնագիր և սոցիալական քարտ: Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան - Մասիս - Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
Խնդրում ենք զանգահարել միայն աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00՝ հստակ նշելով, թե ինչ պաշտոնի համար եք դիմում:
Բացման ամսաթիվ
2018-12-14Փակման ամսաթիվ
2019-12-30Կազմակերպության տվյալները
Կազմակերպության Անվանումը: “ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ” ՍՊԸՀեռախոսահամար: +374(10) 44-69-45 +374(99) 44-69-45
Հասցե: Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8
Էլ.հասցե: hr@grandmaster.am
Լրացնել օնլայն ռեզյումե
© 2014 - 2019 Grand Tabak