Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Կոմերցիոն բաժնի մասնագետ

Աշխատանքի նկարագիր

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում 23-35 տարեկան բարձրագույն կրթությամբ անձանց ընկերության կոմերցիոն բաժնում աշխատելու համար: Աշխատանքը ուսման հետ անհամատեղելի է:
 

Պահանջվող որակավորում

Բարձրագույն կրթություն
MS Word, Excel; Internet; էլ.փոստ
Անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն
Ուշադրություն մանրամասների հանդեպ
Պատասխանատվության զգացում գործի հանդեպ
Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն:
 

Պարտականություններ

Հումքի և նյութերի շարժի վերաբերյալ հաշվետվությունների վարում (հիմնականում Excel ծրագրով), ստացված տվյալների վերլուծություն:
Կապ արտասահմանյան գործընկերների հետ, նամակագրություն, թարգմանություններ:
Պոտենցիալ մատակարարների որոնում, նրանց հետ կապի ապահովում, գնային առաջարկների ստացում:
Աշխատանք տեխնիկական և արտադրական բաժինների հետ:
 

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք ուղարկել CV-ները hr@grandtobacco.am հասցեին (նամակի կրկնօրինակում (CC) անպայման նշելով QMD@grandtobacco.am հասցեն)՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:  CV-ներում խնդրում ենք անպայման նշել անգլերենի և ռուսերենի իմացության և Excel ծրագրից օգտվելու կարողության աստիճանը:
Կարող եք նաև ներկայանալ ք. Երևան, Մաիսի փ. 7 հասցեով աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար, անձնագիր և սոց. քարտ (կամ նույնականացման քարտ):
Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող անցնելու դեպքում կընդունվեն աշխատանքի՝ 3 ամիս սկզբնական փորձաշրջանով (վճարովի հիմունքներով):

Բացման ամսաթիվ

2018-08-22
 

Փակման ամսաթիվ

2018-09-22

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Գրանդ Տոբակո” ՍՊԸ
Հեռախոսահամար: 010 444757
Հասցե: քաղաք Երևան, Մասիսի 7
Վեբ Կայք: www.grandtabak.com
Լրացնել օնլայն ռեզյումե


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us