Job List

Choose your best career
Job Description

Հաստիքի անվանում

Լաբորատոր սարքերի սպասարկման ինժեներ

Աշխատանքի նկարագիր

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում  23-40 տարեկան բարձրագույն տեխնիկական կրթությամբ արական սեռի անձանց՝ ընկերության լաբորատոր սարքերի սպասարկման բաժնում աշխատելու համար: 6-օրյա  աշխատանքային գրաֆիկ, ուսման հետ անհամատեղելի:

Պահանջվող որակավորում

Բարձրագույն տեխնիկական կրթություն
Էլեկտրոնիկայի բազային գիտելիքներ
Էլեկտրոնային չափիչ/ստուգիչ ժամանակակից սարքավորումների իմացություն
Էլեկտրոնային գծագրերի վերլուծության, հաշվարկի  իմացություն
Համակարգչային տեխնիկայի և բազային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ)  իմացություն
Ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն, անգլերենի բավարար գիտելիքներ (կարդալ, թարգմանել)
Ուշադրություն մանրամասների հանդեպ
Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
Պատասխանատվության զգացում գործի հանդեպ
Համբերատարություն և մարդկանց հետ շփվելու կարողություն

Պարտականություններ

Լաբորատոր սարքավորումների ստուգաչափում, ստուգաճշտում, տեխնիկական սպասարկում, վերանորոգում:
Ընկերության լաբորատորիաները նորագույն սարքավորումներով համալրում (սարքավորումների և դրանցպահեստամասերի պատվերների կազմում):
Պահանջից ելնելով՝ նոր լաբորատորիաների նախագծում և վերազինում:
Լաբորատոր սարքավորումների ստուգաչափման, ստուգաճշտման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման վերաբերյալ համապատասխան գրանցումների վարում:
Նոր լաբորատոր սարքավորումների, լաբորատոր հետազոտությունների մասին հարցումների իրականացում համացանցով:
Կապ արտասահմանյան գործընկերների հետ:
3 ամիս փորձաշրջանի ընթացքում աշխատակիցը կստանա լաբորատոր սարքավորումների ստուգաչափման, ստուգաճշտման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և այլ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք թույլ կտան նրան կատարել վերոնշյալ պարտականությունները։

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք ուղարկել CV- ները  hr@grandtobacco.am հասցեով (նամակի կրկնօրինակում (CC) անպայման նշելով laboratory@grandtobacco.am հասցեն)՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:  
Կարող եք նաև ներկայանալ ք. Երևան, Մաիսի փ. 7 հասցեով աշխատանքային օրերին (բացի շաբաթ օրվանից) ժամը 10:00 17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար, անձնագիր և սոցքարտ (կամ նույնականացման քարտ): Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող անցնելու դեպքում կընդունվեն աշխատանքի՝ 3 ամիս սկզբնական փորձաշրջանով (վճարովի հիմունքներով):

Բացման ամսաթիվ

2018-04-11
 

Փակման ամսաթիվ

2018-07-31

Կազմակերպության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Գրանդ Տոբակո” ՍՊԸ
Հեռախոսահամար: 010 444757
Հասցե: քաղաք Երևան, Մասիսի 7
Վեբ Կայք: www.grandtabak.com
Լրացնել օնլայն ռեզյումե


скрипт статистика посещения


Home | To the top | Worldwide | Contact us